«Փորձելու ենք Սփյուռքի գիտական կարողությունները ևս ներգրավել ռազմարդյունաբերական զարգացումն ապահովելու համար»
Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովում այսօր քննարկվելու են Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման խնդիրները, հեռանկարները: Համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
«Փորձելու ենք Սփյուռքում առկա մեր ներուժը, հայրենակիցների կապերը, հնարավորությունները, գիտական, մասնագիտական կարողությունները ևս ներգրավել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի արագընթաց զարգացումն ապահովելու համար: Սրա համար տեսնում ենք իրական հնարավորություններ, կարծես թե ունենք բոլոր անհրաժեշտ ռեսուրսները»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է նախօրեին համաժողովի ընթացքում քննարկված հարցերին, Ա. Զաքարյանն ասաց, որ ազգ-բանակ կոնցեպտի քննարկումներն անցել են բավականին ակտիվ, համակողմանի քննարկվել է այդ գաղափարը, մոդելի առանձնահատկությունները, համահայկական ներուժը:
«Այդ կոնցեպտը գաղափարական այն բացառիկ մոտեցումներից է, որը Հայաստանում, Սփյուռքում քաղաքական, հասարակական տարբեր տեսանկյուններից ընդունելի, կարևորվող հանգամանք է: Մեզ անհրաժեշտ է, որ կարողանանք ճիշտ ճանապարհով, ավելի արդյունավետ, նպատակային կյանքի կոչել այդ բանաձևը, որպեսզի ժամանակի և տարածության մեջ մեր ծախսած ռեսուրսն ավելի էֆեկտիվ ծառայի այն նպատակին, որը մենք մեր առջև դրել ենք որպես պետություն, որպես միասնական ազգ»,- ասաց պաշտպանության փոխնախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Նա, ով կխուսափի ծառայությունից կամ իր երեխաներին կազատի, դա մեծ ամոթ պետք է լինի. Վազգեն Մանուկյան
- Այն տեղը, ուր բանակը կարող է հնարավորությունների դուռ բացել, ՊՆ-ի ուշադրության կենտրոնում է
- Ով մտածում է՝ կա անվտանգ Հայաստան առանց Արցախի անվտանգության ապահովման, նա որևէ բան չի հասկանում . Վիգեն Սարգսյան
- Ապրիլյան պատերազմին Սփյուռքի մասնակցությունն ու բարոյական աջակցությունը շատ զգալի էր ու շատ կարևոր. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան