Թոմ Քրուզը հայտնել է, որ շուտով կվերադառնա նկարահանման հրապարակ
Հոլիվուդյան դերասան Թոմ Քրուզը, ով լուրջ վնասվածք էր ստացել «Առաքելությունն անիրագործելի է» լրտեսական կինոսագայի վեցերորդ մասի նկարահանումների ժամանակ, հայտնել է, որ մի քանի շաբաթից կվերադառնա նկարահանման հարթակ։
«Ամեն ինչ լավ է, շնորհակալություն ձեր հաղորդագրությունների և մաղթանքների համար: Ես պատրաստվում եմ նկարահանումներն սկսել մի քանի շաբաթ հետո»,- «Ռիա նովոստի»-ի հաղորդմամբ՝ այս մասին Քրուզն ասել է Extra հեռուստաալիքի հետ զրույցում։
Աղբյուրը հիշեցնում է, որ օգոստոսին Paramount Pictures ամերիկյան կինոստուդիան ֆիլմի նկարահանումները դադարեցրել էր այն բանից հետո, երբ 55-ամյա Քրուզը հնարք կատարելու ժամանակ կոտրել էր կոճը: TMZ պորտալը հրապարակել է մի տեսահոլովակ, որտեղ երևում է, թե ինչպես է վտանգից ապահովված դերասանը փորձում մեկ տանիքից ցատկել մյուսը, բայց վրիպում է և խփվում շենքի պատին: Քրուզը կոտրել էր սրունքաթաթային հոդի երկու ոսկորները, ինչպես նաև վնասել ազդրը: