«Սիսիան Բուստ»-ն ու «Սիսիան ճանշին»-ը հայտնվել են և ֆինանսների և տրանսպորտի նախարարությունների «սև ցուցակում». «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է. ««Սիսիան Բուստ» և «Սիսիան ճանշին» ընկերությունները հայտնվել են և ֆինանսների, և տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունների «սև ցուցակում»։
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՖՆ-ն դիմել է գնումների բողոքարկման խորհուրդ և պահանջել նշված ընկերություններին ներառել գնումների մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների «սև ցուցակում»։ Իսկ ահա տրանսպորտի նախարարությունը միակողմանի լուծել է այս ընկերությունների հետ կնքված պայմանագիրը։
Թերթը հիշեցնում է, որ նախկինում այս ընկերությունների սեփականատերերն էին ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հերմինե Նաղդալյանն ու ամուսինը՝ ՀՀ կառավարության գործերի կառավարիչ Բեգլարյանը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա