Արցախում կառուցվածքային և կադրային մեծ փոփոխություններ են սպասվում. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ Արցախում կառավարման համակարգի փոփոխություններից և կառավարության հրաժարականից հետո կառուցվածքային և կադրային մեծ փոփոխություններ են սպասվում։ Ընդ որում՝ փոփոխություններ են սպասվում բոլոր ուղղություններում, բոլոր ոլորտներում: Նախարարների գրեթե կեսը փոխվելու է, փոփոխություններ կլինեն նաև շրջանային ղեկավարների կազմում։
«Մեր աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում փոխվելու են գյուղատնտեսության, կրթության, էկոնոմիկայի նախարարները, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ղեկավարները»,-գրել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են