ՃՈ հորդորը. Արհեստական խոչընդոտներ չստեղծել հաշմանդամություն ունեցող անձանց համար
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զարուհի Բաթոյանի մասնակցությամբ ոստիկանությունը պատրաստել է ռեպորտաժ՝ անդրադառնալով մայրաքաղաքում թեքահարթակների դիմաց մեքենաների կայանման խնդրին:
Ավագանու՝ անվասայլակով տեղաշարժվող անդամն ուշադրություն է հրավիրում ճանապարհին հանդիպող դժվարություններին: Չնայած Տերյան փողոցի գրեթե բոլոր խաչմերուկներն ունեն թեքահարթակներ, դրանցով անցնելն անհնար է, քանի որ փողոցի երկայնքով մեքենաներ են կայանած:
«Շատ հաճախ մարդիկ իրազեկված չեն, և չեն մտածում, որ կայանելով այդ տեղում կարող են խոչընդոտել հաշմանդամություն ունեցող անձի տեղաշարժին»,-ասում է Զ. Բաթոյանը:
Ոստիկանությունը հորդորում լինել ուշադիր՝ չկայանել կանգառն արգելված վայրերում:
«Բոլոր կարգազանցները կտուգանվեն: Ճանապարհային ոստիկանությունը հետևողական է
լինելու»,-հայտնում են ՃՈ-ից: