Տարոն Մարգարյանը տեղյակ չի եղել, որ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարը տեղադրել են վահանակի վրա
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն անտեղյակ է եղել, որ իր հոր՝ ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի լուսանկարով ցուցանակը «Հայ մեծեր» խորագրի ներքո հայտնվել է մայրաքաղաքի փողոցներում: Նա լրագրողներին ասաց, մասնավոր ընկերության է պատկանում նախաձեռնությունը, իր հետ չեն համաձայնեցրել:
«Ինձ համար անսպասելի էր, բայց նաև հաճելի էր»,-ասաց նա:
Անդրադառնալով ավագանու նիստում տեղի ունեցած միջադեպին, Տարոն Մարգարյանը ցավ հայտնեց՝ հույս ունենալով, որ այլև նման բան չի լինի:
Խոսքը հավանաբար վերջերս տեղի ունեցած Ավագանու խայտառակ նիստի մասին է, որի ժամանակ Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանը «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանին դիմել էր «Անո», «պարոն Բախշյան»:
Իգիթյանը սաստել էր ավագանու կին անդամին՝ «Ձենդ կտրի»: Իսկ երբ Տարոն Մարգարյանը Բախշյանին հրավիրել էր ամբիոնի մոտ՝ ելույթ ունենալու, նստած տեղից Իգիթյանը հայտարարել էր՝ «Մենք չենք ուզում, որ ինքը ելույթ ունենա»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան