«Մեկ բառով կուզեի պատասխանեիք՝ կփափագեք մնալ ձեր պաշտոնին». Համբիկ Մարտիրոսյանը՝ վարչապետին
Հայաստան-Սփյուռք համաժողովում այսօր լիբանանահայ Համբիկ Մարտիրոսյանը հարց ուղղեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասելով, թե արդյոք Կարեն Կարապետյանը հաջորդ տարի կմնա իր պաշտոնին։
«Մեկ տարի առաջ ես ձեզ ասել էի, որ վստահությունը Հայաստանի հանդեպ նվազել է, սակայն դուք կարողացաք այնպես անել, որ այդ վստահությունը վերականգնվի։ Դուք լավ շախմատ խաղալ գիտեք, քանի որ շախ ըրիք, մատ ցույց տվիք, և ճանապարհը մաքրեցիք շատերից։ Հիմա՝ մեկ բառով կուզեի պատասխանեիք՝ կփափագեք մնալ ձեր պաշտոնին»,-ասաց Մարտիրոսյանը։
Ի պատասխան՝ վարչապետը մեկ բառով ասաց․«Այո»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան