Սաակաշվիլին պատմել է, թե որքան է մտադիր ապրել Ուկրաինայում
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ մտադիր է Ուկրաինայում ապրել այնքան, որքան անհրաժեշտ է «ուկրաինացի ժողովրդի լիակատար հաղթանակի համար»։
«Ինձ համար Ուկրաինան իմ կյանքի գործն է, ինչ էլ որ ասեն, ես իմ չափահաս կյանքի 12 տարիներն անցկացրել եմ Ուկրաինայում։ Ինստիտուտսկայա փողոցն ինձ համար հարազատ է ոչ այն պատճառով, որ այստեղ վազում Էի հանրահաքների ժամանակ, այլ այն պատճառով, որ ես նաև այստեղ վազվզում Էի տարբեր աղջիկների հետ: Ուստի՝ ես իմ տանն եմ, դա նույն իմ տունն է, ինչպես և Վրաստանը»,- «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Սաակաշվիլին։
Ավելի վաղ Սաակաշվիլիի «Նոր ուժերի շարժում» կուսացությունից հայտնել են, որ վերջինս պատրաստվում է Կիև այցելել հոկտեմբերի 17-ին և իր պահանջները հնչեցնել իշխանություններին։