Քարվաճառում ավարտվում է ջրամատակարարման համակարգի կառուցումը
Երկար տարիներ անլուծելի թվացող խնդիրը շուտով կլուծվի և քարվաճառցիները կօգտագործեն Արցախի բարձրադիր սարերից հոսող քաղցրահամ ջուր: Արցախի քաղաքաշինության նախարարությունից հայտնում են, որ Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքում ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքները սկսվել են 2016 թվականից:
Ավարտվել է արտաքին ջրագծի կառուցումը, շուրջ 14 կմ խողովակաշարի անցկացումը, դիտահորերի մոնտաժման աշխատանքները: 2016 թվականին Շահումյանի Ծար համայնքի լեռնային գոտում կառուցվել է 3 ակունք, որտեղ հոսող աղբյուրներից հավաքվում և ֆիլտրացվում են ջրերը:
Այս պահին կատարվում է նորակառույց ջրամատակարարման համակարգի փորձարկումը, որից հետո Քարվաճառը կունենա ինչպես խմելու, այնպես էլ ոռոգման շուրջօրյա մաքուր ջուր:
Աշխատանքները համակարգում է Քաղաքաշինության նախարարության Կապիտալ շինարարության վարչությունը: