Մենք ենք, մեր «մշակույթը»
Հայերս շատ ենք հպարտանում մեր մշակութային հուշարձաններով, մասնավորապես եկեղեցիներով, որոնք իրեց ճարտարապետությամբ, հետաքրքիր լուծումներով զարմացնում են շատերին: Այսօր այդ եկեղեցիներից շատերը վերականգնման խիստ կարիք ունեն, շատերը վերականգնվում են: Կան եկեղեցիները, որոնք «վերածվել են» գոմերի՝ գտնվելով կիսաքանդ, բացիթողի վիճակում, առանց վերահսկողության:
«Տարածքներում ունենք նման խնդիր: Նույնիսկ հանձնարարեցինք համայնքների ղեկավարներին ժամանակավոր դռներ դնեն, փակեն, որևէ միջոցառում ձեռնարկեն: Լինում է դեպք, որ գյուղացին, հովիվը չհասկանալով, հոտը բերում, անցկացնում է կողքով, կեղտոտում են»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը:
Նախօրեին համացանցում տարածվեց Լոռու մարզում գտնվող 12-րդ դարի Քոբայրավանքի անմխիթար վիճակը ներկայացնող լուսանկար՝ կեղտոտ, կովերը ներսում պառկած: Պարզվեց, մշակույթի նախարարության պաշտոնյան տեղյակ էր այդ լուսանկարից:
«Հուշարձանը վերականգնման է տրված: Կա կապալառու շինարարարական կազմակերպություն: Պայմանագրով այս ընթացքում ինքն է օգտագործող դառնում, փաստացի օգտագործող, կապ չունի ֆիզիկապես այնտեղ է, թե ոչ, իր վրա է դրված պարտավորությունները: Դրա համար համապատասխան խիստ գրություն ենք ուղարկել, պահանջել ենք, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն, հետևողական լինեն»,- ասաց Ա. Աբրոյանը:
«Չնայած դրան, մենք մեր տարածքային կառույցներին էլ խիստ զգուշացրել ենք, որ հետևողական լինեն»,- հավելեց նա:
Ինչ վերաբերում է Քոբայրավանքի վերականգնողական աշխատանքների ավարտին, Ա. Աբրոյանն ասաց, որ այն շարունակական է, երկար տարիներ արդեն ընթանում են աշխատանքները. «Դրանք մասնակի վերականգնումներ են, մասնակի միջամտություններ: Այս տարի սեղանատան վերականգնման, կոնսերվացման աշխատանքներ են տարվում»:
Երեկ ֆեյսբուքում լուսանկար էր շրջանառվում՝ եկեղեցու ներսում պառկած կովեր: Ըստ օգտատիրոջ՝ եկեղեցին Քոբայրավանքն է: Այսօր այդ գրառումը փոխված է սրանով.
«Որպեսզի թյուրիմացություն չլինի, թե Քոբայրի եկեղեցին մաքրվել է իմ հրապարակումներից հետո, մեջբերում եմ մի հատված Հրաչ Մարուքյանի հաղորդագրությունից . «ՖԲ-ում լուսանկար կար կովերը Քոբայրի Սրբավայրում...
Հեղինակը նշում էր, որ 3 ամիս առաջ է լուսանկարել... բայց նոր է տեղադրել...
Նախ նշենք, որ Քոբայրը շինաշխատանքների փուլում է, ունեցել է մի որոշ դադար և կրկին վերսկսել են աշխատանքները մոտ մեկ շաբաթ առաջ:
Նշենք նաև այն, որ մեր պայքարը այս խնդրի վերաբերյալ, սկսել է դեռ տարիներ առաջ, այս մասին բազմաթիվ գրություններ են հղվել` ք. Թումայանի համայնքապետին և ոստիկանական բաժանմունքին, վերջիններիս` զգուշացումներից, անգամ` տուգանքից հետո, մի որոշ ժամանակ անասնատերը հետևել է իր կովերին, այնուհետև` կրկին թողել ինքնահոսի...
Այսօր ևս Քոբայր են այցելել ՊՄՊ աշխատակիցներ Կ. Յոլչինյանն ու Ս. Պեպանյանը, պարզել են, որ շինարարները կրկին վերսկսել են աշխատանքները և նախապես կարգի են բերել Սրբավայրը, իսկ ՊՄՊ աշխատակիցները շարունակել են մաքրման աշխատանքներն ամբողջ համալիրի տարածքում»:
Հարակից հրապարակումներ`
- 2017-ին նախատեսվում է յոթ պատմամշակութային հուշարձանի վերականգնում
- Հուշարձանների պետական կադաստրի վարման համակարգը չկա ու... չկա
- Մշակութային հուշարձանի շրջակայքում գտնվողի հողի վրա օբյեկտ դնելն ո՞ւմ իրավասության հարցն է
- Կարո Այվազյան. «Ախր էդ հուշարձանն ունի պատմական միջավայր, որը պետք է պահպանել»
- Հայաստանում մշակութային ժառանգությունը պետք է դառնա հասարակության ունեցվածքը. Հ.Պետրոսյան
- Մրցանակ հայկական հուշարձաններին՝ անտեսված ու վտանգված լինելու համար
- Հայաստանի տարածքում առավել վտանգված է 245 հուշարձան
- Հայաստանյան իրականության մեջ կան անտեր հուշարձաններ. Պ.Ավետիսյան
- Մշակույթի նախարարությունը` Թումանյանի կկվի դերում
- Հնագետ. Մշակութային ժառանգությունը ոչ թե պետական սեփականության ու գործունեության ասպարեզն է, այլ ամբողջ հասարակությանն է
- «Մեր գոյությունը կարող ենք մեր տեսակով միայն պահպանել»
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան