Համաժողովի մասնակիցները Ծիծեռնակաբերդում կատարել են «Կիլիկիա» երգը
«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի մասնակիցները ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ այսօր առավոտյան՝ մինչ համաժողովի մեկնարկը այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հյուրերին ուղեկցում էր ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը:
Նախարար Հրանուշ Հակոբյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետև համաժողովի մասնակիցները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ, լռությամբ հարգել զոհերի հիշատակը:
Թանգարանի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ անմար կրակի մոտ հավաքված բոլոր ներկաները կատարել են «Կիլիկիա» երգը: Համաժողովի մասնակիցները Հիշողության պուրակում արծաթափայլ եղևնի են տնկել:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան