Մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» 2017-2020թթ. ծրագիրը
Երևանում այսօր տեղի է ունեցել ԵՄ համաֆինանսավորմամբ «Հայաստանում արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացում» ծրագրի փակման արարողությունը և մեկնարկել է «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» 2017-2020թթ. ծրագիրը։
ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ԵՄ օժանդակությունը «Հայաստանի արտաքին աուդիտի համակարգի անկախության, արդյունավետության և թափանցիկության հզորացում» ծրագրին կազմում է 880,000 եվրո։ Իրավական համակարգի առնչությամբ նպատակային թիրախները և ՎՊ-ի աուդիտի հիմնական գործընթացները հզորացվել են INTOSAI- ի ստանդարտների և եվրոպական լավագույն փորձի համաձայն։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար- գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը, ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանը, ՀՀ ՎՊ նախագահի տեղակալ Արա Նռանյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության(GIZ) Հայաստանի գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, «Հանրային ֆինանսների կառավարում Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Պետեր Դինայգերը և ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանը ստորագրել են Փոխըմբռնման հուշագիր։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, կարևորելով գործակցությունը ԳՄՀԸ(GIZ)-ի հետ, նշել է, որ վերջին տարիներին ԳՄՀԸ(GIZ)-ը մեր երկրի տարբեր բնագավառներում բազմաթիվ լայնածավալ և արդյունավետ ծրագրեր է իրականացրել, որոնք նպաստել են Հայաստանի զարգացմանը։
Գագիկ Մինասյանը խորհրդարանի և ԳՄՀԸ(GIZ)-ի գործակցությունն արդյունավետ ու բեղմնավոր է գնահատել և կարևորել «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի մշակման աշխատանքներին ԳՄՀԸ(GIZ)-ի փորձագետների մասնակցությունը։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ ԳՄՀԸ(GIZ)-ի հետ գործակցությունը շարունակական է և առաջիկայում տեսանելի կլինեն արդյունքները։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում