Քննարկվել է Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ընթացքը
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր տնօրեն Ջովաննի Ռուբինիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ կողմերն անդրադարձել են մարտի 23-ին Երևանում ՀՀ կառավարության և «Ռենկո» ընկերության միջև կնքված շրջանակային համաձայնագրի դրույթների կատարման ընթացքին, որոնք վերաբերում են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցմանը:
Ջովաննի Ռուբինին գոհունակությամբ ընդգծել է, որ բոլոր աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի:
Կարեն Կարապետյանը կարևորել է 280 մլն դոլար արժողությամբ այս ծրագիրը՝ նշելով, որ այն մեծ նշանակություն ունի Հայաստանի էներգետիկ համակարգը էլեկտրաէներգիա արտադրող ժամանակակից և արդյունավետ հզորություններով համալրելու առումով:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին