Մեծ տերությունները մտավախություն ունեն՝ Իրաքի քրդերի հանրաքվեն կարող է դոմինոյի էֆֆեկտ ունենալ. Նավասարդյան
«Մի բան կարող եմ ասել, որ Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին, երբեք նորմալ հարաբերություններ չի ուզում զարգացնել Հայաստանի հետ: Եթե որևէ մի բան պետք է տրվի, պետք է զգույշ լինել, մարդիկ ուզում են Ղարաբաղը գրավել ու դա չեն էլ թաքցնել: Եթե մի բան տրվելու է, դրա դիմաց պետք է անմիջապես ստանալ ինչ-որ բան։ Եթե Ադրբեջանին ինչ-որ բան տրվելու է, ապա դրա դիմաց պետք է ստանալ կարգավիճակ, որն անկախ կլինի Բաքվից, դրանից հետո կարելի է խոսել, ինչ-որ բաներ տալու մասին, եթե անվտանգությունն ապահովված լինի»,- այս մասին այսօր ասաց Հայ-ռուսական համալսարանի միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն՝ անդրադառնալով նախօրեին Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ԱԳ նախարար Նալբանդյանի հայտարարությանը:
Նավասարդյանը նշեց, որ առջևում շատ կարևոր իրադրություն է, որը կարող է կտրուկ կերպով իրավիճակը փոխել տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում:
«Ամսի 25-ին Իրաքի քրդերը հայտարարել են անկախության հանրաքվե: Ես անկախություն բառին մի փոքր վերապահումով կմոտենայի, քանի որ նրանք 92 թվականին արդեն դե ֆակտո դարձել էին անկախ, բայց դե յուրե չունեն դրա ստատուս քվոն: Հիմա հայտարարում են, որ պետք է դուրս գան Իրաքի կազմից և դառնան միջազգային իրավունքի սուբյեկտ»,-նշեց նա:
Ըստ նրա, մեծ տերությունները, որոնք այս կամ այն կերպ առնչվում են քրդերի հետ, գրեթե բոլորն էլ դեմ են. «Գիտենք, որ կա չորս քրդական անկլավ՝ Իրաքի Քրդստանը, Թուրքիան, Իրան և Սիրիա: Այս չորսն էլ այն մտավախություն ունեն, որ սա կարող է ունենալ դոմինոյի էֆֆեկտ: Երբ որ դառնան միջազգային իրավունքի սուբյեկտ, այդ ժամանակ դա կարող է ունենալ շարունակական ռեակցիա»:
Բանախոսի կարծիքով՝ ամենամեծ մտավախությունն ունի Թուրքիան. «Կարող է անգամ չկայանալ այդ հանրաքվեն, քանի որ սպառնալիքներ կան, Թուրքերը զորքեր են քաշում այդ սահմանի մոտ և սպառնում են հարձակվել»։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի դիրքորոշմանը, Արման Նավասարդյանը նշեց, որ Ռուսաստանը միշտ քրդերի նկատմամբ ունեցել է դրական վերաբերմունք՝ դեռ խորհրդային ժամանակաշրջանից:
Հարակից հրապարակումներ`
- Մարսելահայերը սարսափում են փոխզիջում բառից. ի՞նչ ունենք զիջելու. Հարց՝ ՀՀ արտգործնախարարին
- Թուրքիան հանրաքվեից առաջ Իրաքի հետ սահմանին զորավարժություն է սկսել
- Թուրքիայի վարչապետը Իրաքյան Քուրդիստանին կոչ է արել հրաժարվել հանրաքվեից
- Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում
- Բարզանին հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից