ՍՄԱՐԹ կենտրոնները Հայաստանի գյուղերի փրկությունը կարող են լինել. Գարո Արմեն
Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) նախատեսում է Հայաստանի 1000 գյուղերում ՍՄԱՐԹ կենտրոններ հիմնել: Այս մասին այսօր «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց COAF-ի հիմնադիր, ՍՄԱՐԹ կենտրոնի նախաձեռնող Գարո Արմենը:
Նշենք, որ ՍՄԱՐԹ-ը կրթական ավան է, որտեղ հանդիպում և հանգուցվում են արվեստը, տեխնոլոգիան, լեզուները, գյուղատնտեսությունը, առողջ, ապրելակերպը, ձեռներեցությունը՝ համեմված ստեղծագործականությամբ:
Գարո Արմենն ասաց, որ հիմնադրամը Հայաստանում սկսել է գործել 14 տարի առաջ:
«Հայաստանի գյուղերում երեխաների կարողությունները բարձր են, մենք դա տեսել ենք, սակայն ռեսուրսների բացակայության պաճառով այդ կարողությունները հնարավոր չի լինում օգտագործել»,- ասաց հիմնադրամի ղեկավարը:
Նրա խոսքերով՝ 13-14 տարվա ընթացքում բավականաչափ գործեր են արվել և յուրաքանչյուր գյուղում մեծ առաջընթաց կա: Հիմա, ըստ նրա, նախատեսում են Հայաստանի 1000 գյուղերում ՍՄԱՐԹ կենտրոններ հիմնել:
«Հայ ազգն աշխատասեր է, բայց միայն դա բավարար չէ, պետք է խելացի ձևով աշխատել, դրա համար ուզում ենք այդ ՍՄԱՐԹ կենտրոնների միջոցով տարածվենք Հայաստանի գյուղերում, և հետագա 10-15 տարիների ընթացքում այդ գործը կատարել: Այդպիսով կարող ենք Հայաստանի գյուղում ապրող հաջորդ սերունդի փրկությունը բերել»,- ասաց Գարո Արմենը:
Ըստ նրա՝ արդեն հաշվարկել են, որ 20 ՍՄԱՐԹ կենտրոն ունենալու համար կպահանջվի 200 մլն դոլար:
«Հարուստ հայեր կան, որ այդ գումարը տալով գրպանի տարբերությունը չեն զգա, բայց այդ 200 մլն դոլարը Հայաստանի գյուղերի ու գավառների փրկությունը կարող է լինել: Դրանից զատ, մենք ուսումի, առողջապահության, սոցիալական, տնտեսական զարգացման մոդելները պետք է տարածենք Հայաստանում: Այդ մոդելները արդեն հաստատված են»,- նշեց Գարոն Արմենը:
Նա խոստովանում է, որ այս գործը հեշտ չէ, բայց հնարավոր է իրագործել:
Հարակից հրապարակումներ`
- Մեր արտաքին քաղաքական օրակարգը պետք է հագեցած լինի ինտեգրացիոն գործընթացներով. Արմեն Աշոտյան
- Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և ես շարունակելու եմ պայքարել դրա համար. Կարո Փայլան
- Հնարավո՞ր է մեկ տարվա մեջ բոլորի կյանքի որակը փոխվի, իհարկե՝ ոչ. Կարեն Կարապետյան
- Նախատեսում ենք, որ պարտադիր զինծառայություն կոչվածը տարածվի բոլոր օղակների վրա. Ա. Զաքարյան
- «Փորձելու ենք Սփյուռքի գիտական կարողությունները ևս ներգրավել ռազմարդյունաբերական զարգացումն ապահովելու համար»
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում