Արցախի նախագահը Զավեն Խանջյանին պարգևատրել է «Երախագիտությու» մեդալով
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը Երևան քաղաքում սեպտեմբերի 19-ին ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության հետ` կազմակերպության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են կազմակերպության կողմից Արցախում տարբեր բարեգործական ծրագրերի իրականացման հետ կապված մի շարք հարցեր:
Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ Նախագահ Սահակյանը Զավեն Խանջյանին է հանձնել կազմակերպությանը շնորհած «Երախագիտությու» մեդալ՝ հույս հայտնելով, որ Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ու Արցախի միջև համագործակցությունը կպահպանի իր դրական դինամիկան:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին