Մեր արտաքին քաղաքական օրակարգը պետք է հագեցած լինի ինտեգրացիոն գործընթացներով. Արմեն Աշոտյան
Երկար տարիներ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը թելադրված է երկու հայեցակարգերով՝ Հայոց ցեղաքսպանության միջազգային ճանաչում և Արցախյան հիմնախնդրի կարգավորում: Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման խնդրին,ապա մի շարք երկրների ճանաչմամբ այս աշխատանքը դեռ չի ավարտվել, կավարտվի միայն այն ժամանակ, երբ Ցեղասպանությունը ճանաչի Թուրքիան: «Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում իր ելույթի ընթացքում այս մասին ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:
Ինչ վերաբերում է Արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, ապա, բանախոսի համոզմամբ, մենք խնդիր ունենք համադրել Սփյուռքի կառույցների հետ ջանքերը:
«Միաժամանակ, մեր արտաքին քաղաքական օրակարգը պետք է հագեցած լինի ինտեգրացիոն գործընթացներով, Հայաստանի մասնակցությամբ գլոբալ խնդիրների քննարկումներով: Հայաստանը պետք է ցույց տա, որ ունի բավարար ինտելեկտուալ ներուժ՝ խոսելու ոչ միայն քաղաքական, այլ բազմաբնույթ խնդիրների՝ օրինակ գլոբալ տաքացման, ծնելիության և այլ հարցերի մասին»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:
Հանրապետական գործիչը նաև շեշտեց, որ ապրիլյան պատերազմից հետո բանակցությունների բովանդակությունը փոխվել է:
«Այսօր բանակցություններ են՝ բանակցությունները վերսկսելու մասին: Այսօրվա գործընթացը արժանահավատ միջավայր ստեղծելու գործընթաց է: Կարծում եմ՝ միջազգային հանրությանը և Ադրբեջանին չպետք է ցույց տալ, որ այդ հարցերը չլուծած՝ մենք ուզում ենք անցնել բանակցային սեղանին դրված դետալների քննարկմանը: Այժմ թիվ մեկ խնդիրն է ստիպել Ադրբեջանին՝ կատարել ստանձնած պարտավորությունները: Բանակցային այսօրվա օրակարգը անվտանգության երաշխիքների ապահովումն է»,- ասաց պատգամավորը:
Արմեն Աշոտյանը վերջում տեղին համարեց շեշտել, որ ինքը դեմ է քվեարկելու «Ելք»-ի՝ ԵԱՏՄ կազմից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ նախագծին:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, և ես շարունակելու եմ պայքարել դրա համար. Կարո Փայլան
- Դա իրենց մասնավոր կարծիքն է. վարչապետ
- Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ. Կարեն Կարապետյան՝ բնակչությունը 4 մլն հասցնելու մասին
- Վարչապետն ու Փայլանն առանձնազրույց են ունեցել
- Նախատեսում ենք, որ պարտադիր զինծառայություն կոչվածը տարածվի բոլոր օղակների վրա. Ա. Զաքարյան
- «Մեկ բառով կուզեի պատասխանեիք՝ կփափագեք մնալ ձեր պաշտոնին». Համբիկ Մարտիրոսյանը՝ վարչապետին
- Պետք է մեջքներս ուղղենք և շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու երկիրը, որի մասին բոլորս երազում ենք. վարչապետ
- «Ելք»-ի կարծիքը ոչ լսող, ոչ էլ հարցնող կա. ՀՀԿ խոսնակ
- ԵՄ-Հայաստան համաձայնագրի ստորագրմանը բացարձակ որևէ խոչընդոտ չեմ տեսնում. Աշոտյան
- ԵԱՀԿ-ն հաճախ խուսափում է հակադրվել Ադրբեջանին՝ վերջինիս ևս մեկ առիթ չտալու կասկածի տակ դնել ԵԱՀԿ-ի գոյությունը. Արմեն Աշոտյան