Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ. Կարեն Կարապետյան՝ բնակչությունը 4 մլն հասցնելու մասին
«Սփյուռքահայերի հետ հարաբերությունների ժամանակ կան և օբյեկտիվ, և սուբյեկտիվ գնահատականներ։ Շատերն անհաջողակ լինելով բիզնեսի մեջ՝ շատ քիչ գործարարներ կան, որ ընդունում են, որ իրենք են սխալ հաշվարկել և յուրաքանչյուրին մեղադրում են: Մենք նաև ունենք սփյուռքահայեր, որոնք գալիս են Հայաստան և կառավարությունից սպասում են այն, ինչ որևէ երկրում չեն սպասում: Իրենք որևէ երկրում չեն էլ երազում, որ այսպիսի ընդունելություն կամ պայմաններ կարող են լինել: Բայց որ մենք ռեգուլյար պետք է աշխատենք, որպեսզի անվստահության մթնոլորտը, եթե այդպիսինը կա, կոտրենք, դա փաստ է»,-այս մասին այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի շրջանակներում պատասխանելով լրագրողների հարցերին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն՝ անդրադառնալով հարցին, թե սփյուռքահայերը դեռևս չեն վստահում Հայաստանին և խուսափում են ներդրումներ կատարել:
Լրագրողներից մեկն էլ վարչապետին ներկայացրեց սփյուռքահայերից մեկի ահազանգը, թե Հայաստանում չորս բիզնես է դրել, չորսն էլ ձախողվել է, վարչապետը պատասխանեց, որ եթե նա փաստեր ներկայացնի, հետևողական այդ ուղղությամբ կգնան. «Մենք չենք կարողանալու տնտեսությունը զարգացնենք, եթե սեփականության նկատմամբ վստահություն չլինի, բիզնես կանոնների նկատմամբ վստահություն չլինի, հավասար խաղի կանոնների վերաբերյալ վստահություն չլինի, հարկային, մաքսային և այլն: Այդ իսկ պատճառով ես շատ բաց եմ: Ավելին, մենք հստակ հայտարարել ենք, որ իմ խորհրդականների, օգնականների համարները, էլեկտրոնային հասցեները հասանելի են, թող տրամադրի ինֆորմացիան, մենք կարձագանքենք»:
Հարցին, թե այս տեմպերով աշխատելու դեպքում հնարավո՞ր է 2040 թվականի Հայաստանի բնակչության թիվը հասցնել 4 մլն-ի, վարչապետը պատասխանեց. «Այո, եթե մենք տնտեսության աճ ապահովենք, եթե աշխատատեղեր ստեղծենք, եթե այստեղ գործ անելը, շուկան մեծացնենք, ինչի մասին քիչ առաջ ասում էինք, համարում եմ հնարավոր: Դա կստացվի, եթե նույնիսկ ես չլինեմ վարչապետ, եթե ճիշտ քայլենք»:
Հարակից հրապարակումներ`
- Հնարավո՞ր է մեկ տարվա մեջ բոլորի կյանքի որակը փոխվի, իհարկե՝ ոչ. Կարեն Կարապետյան
- «Մեկ բառով կուզեի պատասխանեիք՝ կփափագեք մնալ ձեր պաշտոնին». Համբիկ Մարտիրոսյանը՝ վարչապետին
- Պետք է մեջքներս ուղղենք և շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու երկիրը, որի մասին բոլորս երազում ենք. վարչապետ
- Ժամանակակից, զարգացող երկիր կառուցելը ոգևորիչ նպատակ է, որի շուրջ պարտավոր ենք համախմբվել. Վարչապետ