«Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագիրը՝ հաշմանդամություն ունեցող պատանիների համար
«Կենդոյի ազգային ասոցիացիա» ՀԿ-ի մտահղացմամբ և ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ սեպտեմբերի 11-25-ն ընկած ժամանակահատվածում Երևանում իրականացվում է «Սպորտը յուրաքանչյուրի համար» ծրագիրը, որը նախատեսված է ֆիզիկական հաշմանդամություն ունեցող 15-18 տարեկան անձանց համար։
Հայաստանում ճապոնական կարատեի ասոցիացիայի նախագահ Սևակ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ ծրագրի իրականացման երկրորդ տարին է:
«Ծրագրի նպատակն է հաշմանդամություն ունեցող պատանիներին ծանոթացնել արևելյան մարտարվեստների հիմունքներին, ինքնապաշտպանական հնարքներին, ինչպես նաև նրանց համար կազմակերպել հոգեբանի կողմից անցկացվող հատուկ սեմինար-թրեյնինգներ։ 15 օրերի ընթացքում ծրագրի մասնակիցները կապրեն մի հարկի տակ՝ առավոտից երեկո միմյանց հետ կիսելով իրենց առօրյան ու հետաքրքրությունները»,- մանրամասնեց նա:
Այս տարի ծրագրին մասնակցում է հենաշարժողական խնդիրներ ունեցող տասը երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան