Ռոստոմյան. Դոպինգի հետ կապված խնդիր չունենք
«2013 թվականից ցայսօր մենք դոպինգի հետ կապված խնդիր չունենք, բացառությամբ մեկ պատանի ըմբիշի»,-հայտարարել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
«Սպորտային բժիշկների իրազեկության բարձրացումը դոպինգի օգտագործման կանխարգելման, սննդային հավելումների օգտագործման, մարզական միջոցառումների ժամանակ անհետաձգելի բուժօգնության և վնասվածքների բուժման ոլորտում» թեմայով սեմինարի ընթացքում:
Ռոստոմյանը մանրամասնել է, որ անցկացված քննությունը պարզել է, որ պատանի ըմբիշն ինչ-որ ֆիթնես ակումբի մարզիչների խորհրդով է անծանոթ դեղահաբ օգտագործել՝ անձնական քաշն ավելացնելու նպատակով:
«Այսօր ամբողջ աշխարհում մեծ պայքար է ընթանում այդ չարիքի դեմ: Տեղյակ եք, որ տարբեր մարզաձևեր այդ պատճառով վերանալու եզրին են կանգնած: Կյանքը ցույց տվեց, որ դոպինգի խնդիրն առկա է ոչ միայն նախկին ԽՍՀՄ երկրներում, այլև ամբղջ աշխարհում»,-կոմիտեի պաշտոնական էջի փոխանցմամբ, ասել է նա:
Ռոստոմյանի խոսքով, ներկայում հայաստանցի մարզիկները գրեթե երեքշաբաթյա ռեժիմով դոպինգ թեստավորում են անցնում մեր հակադոպինգային ծառայության, ՀԱՕԿ-ի, նախարարության, ՎԱԴԱ-ի և միջազգային ֆեդերացիաների կողմից:
«Դուք պարտավոր եք իմանալ, որ դոպինգը ցանկացած երկրի համար խայտառակվելու կարևոր հանգամանք է: Գիտեք, որ գերհզոր երկրներ կան, որոնց մի քանի մարզաձևերում ընդհանրապես արգելված է մասնակցել օլիմպիական խաղերին, աշխարհի, մայրցամաքների առաջնություններին: Մեր բոլոր մարզիչներն ու մարզիկները տեղյակ են, որ դոպինգ օգտագործելու դեպքում թե´ մարզիչը, թե´ մարզիկն ուղղակի հեռանում են սպորտից: Երկրորդ տարբերակ չկա»,-ասել է նա՝ դիմելով սեմինարի մասնակիցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան