Նախատեսում ենք, որ պարտադիր զինծառայություն կոչվածը տարածվի բոլոր օղակների վրա. Ա. Զաքարյան
«Զինվորական ծառայությունը օրենսդրական պարտականություն է: Ճիշտ է՝ զինծառայությունից սահմանված եղանակով ազատվելը ևս օրենքով նախատեսված է, բայց զինծառայությունը եղել է, կա, մնալու է օրենսդրական պարտականություն»,- Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովի շրջանակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:
Նա նաև նշեց, որ առաջիկա բարեփոխումներով մի փոքր ավելի խստացնելու են, ընդհանրապես նախատեսում են պարտադիր կոչվածը տարածվի բոլոր օղակների վրա:
«Մենք ինքներս մեր հասարակության արժեքային համակարգում պետք է մի բան շատ կարևորենք նաև ապագայի, մեր երեխաների ապագայի համար. եթե ուզում ենք մեր երեխաները մեր երկրի պետական կառավարման համակարգում, հասարակության մեջ արժեքային բարձր ներգրավածություն ունենան, բնականաբար, զինվորական ծառայությունը պետք է դա էլ ավելի բարձրացնի, էլ ավելի մեծ կշիռ, դերակատարություն տա այն քաղաքացուն, ով իր օրենսդրական, քաղաքացիական պարտքն այդ առումով կատարել է»,- ասաց պաշտպանության փոխնախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- «Փորձելու ենք Սփյուռքի գիտական կարողությունները ևս ներգրավել ռազմարդյունաբերական զարգացումն ապահովելու համար»
- Նա, ով կխուսափի ծառայությունից կամ իր երեխաներին կազատի, դա մեծ ամոթ պետք է լինի. Վազգեն Մանուկյան
- Այն տեղը, ուր բանակը կարող է հնարավորությունների դուռ բացել, ՊՆ-ի ուշադրության կենտրոնում է
- Ով մտածում է՝ կա անվտանգ Հայաստան առանց Արցախի անվտանգության ապահովման, նա որևէ բան չի հասկանում . Վիգեն Սարգսյան
- Ապրիլյան պատերազմին Սփյուռքի մասնակցությունն ու բարոյական աջակցությունը շատ զգալի էր ու շատ կարևոր. Արտակ Զաքարյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին