Ինչու է Ալիևը հայտնվել հիստերիայի մեջ
Քիչ առաջ ՄԱԿ Գլխավոր Անսամբլեայի 72-րդ նստաշրջանում ելույթ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ալիևի ելույթը և դրանում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ արված շեշտադրումներն ոչ այլ ինչ էին, քան պրիմիտիվ հիստերիայի դրսևորում։ Ըստ էության, Բաքուն փորձեց այս կերպ արձագանքել նույն ամբիոնից նախագահ Սերժ Սարգսյանի ելույթին, որում Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ դիտարկումներն ամբողջությամբ կառուցված էին մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության և դրանց հանդեպ ունեցած հարգանքի վրա։ Պատահական չէր, որ միջազգային հարաբերությունների քաղաքակրթական ոգուն հարիր այս ոճին Ալիևը պետք է արձագանքեր ջղաձգումով ու շուրջ երկու տասնամյակ միջազգային հանրությանը հոգնեցրած լաց ու կոծ հիշեցնող «ադրբեջանական հողերի կորստի մասին» չարչրկված թեզով։ Բաքվում այդպես էլ չկարողացան ազատվել սահմանափակ մտածողությունից, ու Սերժ Սարգսյանի ելույթից հետո, հայտնվելով խառնաշփոթի մեջ, Ալիևը ՄԱԿ-ի ամբիոնից հիստերիա է բարձրացնում՝ այն հասցնելով անձնական մակարդակ ու մեղադրանքներ հնչեցնում Հայաստանի նախագահի հասեցին։
Հիստերիան այն աստիճան էր մթագնել Ալիևին, որ անգամ մոռացել էր բոլորի զարմանքն առ այն, որ ՄԱԿ-ի դահլիճում ինքը թերևս միակն է այնտեղ երբևէ գտնված նախագահաների շարքում, որ ԳԱ նիստին ներկայացել է կնոջ և աղջկա հետ։ Ալիևին երևի մի պահ թվացել է, որ սեփական պալատում է և հանգիստ կարող է աքլորանալ՝ մոռանալով, որ օրեր առաջ ամբողջ աշխարհը ևս մեկ անգամ ականատես եղավ, թե կոռուպցիայի, մարդկանց կաշառելու, առք ու վաճառքի ինչպիսի արժեքների են դավանում ինքն ու իրա շրջապատը, մինչդեռ մարդիկ նեղանում են, որ ֆրանսիական առաջատար լրատվամիջոցն իրենց անվանում է դիկտատոր։
Առհասարակ, Բաքվի կողմից կեղծ իրականություն ստեղծելու և դրանում ապրելու սովորությունը վտանգավոր հիվանդություն է դարձել։ Հայտնի չէ, թե որքան ժամանակ կպահանջվի Ալիևից հասկանալու, որ իր «մուլտիկուլտուրալիստությունը» նույնիսկ Ադրբեջանի սահմաններում է միֆ։ Ալիևը խոսում է երկու տարեկան երեխայի սպանության մասին՝ ակամայից մոռանալով, որ դրա միակ մեղավորն ինքն է, որ ինքն է սեփական բնակչությանը որպես կենդանի վահան օգտագործում, մոռանում է, որ իր հրամանով է գնդակոծվել Մարտունու դպրոցը, մոռանում է, որ ապրիլյան քառօրյայից հետո պնդում էր, թե ադրբեջանական բանակը էական կորուստներ չունի, իսկ ՄԱԿ-ի ամբիոնից չգիտես ինչու հեկեկալով խոսում է ադրբեջանական զոհերի մասին։
Մարդ, ում համար նույնիսկ զինվորի կյանքն արժեք չունի և սեփական պլաններն իրագործելու համար կեղտոտ գործիք է ծառայում, թերևս, ՄԱԿ-ի ամբիոնից այլ բովանդակությամբ ելույթ չէր էլ կարող ունանել, քան հիստերիան ու անճարությունն էին։
Վերլուծությունը՝ Էդգար Խաչատրյանի
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա