Մենք կառուցում ենք նոր Հայաստան՝ նոր հեռանկարով ու նոր հնարավորություններով. Արա Բաբլոյան
«Ընդհանրապես, Հայաստան-սփյուռք համաժողովները կարևորագույն իրադարաձություն են թե Հայաստանում, թե նրա սահմաններից դուրս գտնվող հայրենակիցների համար: Այդ է վկայում նաև տարեցտարի ընդլայնվող մասնակցության աշխարհագրությունը»,- Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի նիստում ունեցած ելույթում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
Նա վստահ է, որ այս համաժողովն ավելի համախմբող, շոշափելի արդյունքների հանգեցնող, համահայկական գործակցությունները խթանող համազգային ձեռնարկ է: Ա. Բաբլոյանի խոսքով, այս համաժողովի կարևոր քննարկումներից մեկը, անշուշտ, վերաբերում էր համահայկական խորհրդի ստեղծման գաղափարին:
«Համոզված եմ, որ ապագա կառույցը կարող է իր ձևով և բովանդակությամբ լիարժեք մասնակից լինել համահայկական միասնական օրակարգի ձևավորման աշխատանքներին»,- ընդգծեց ԱԺ նախագահը:
Արա Բաբլոյանն ասաց, որ հայրենիքը սփյուռքի հոգևոր անվտանգության գլխավոր երաշխավորն է, սփյուռքը՝ հայրենիքի տարածքային ու տնտեսական անվտանգության ապահովման կարևորագույն աջակիցը և շահառուն:
«Բոլորիս երազանքն է ստեղծել զարգացած, արդար, անվտանգ պետություն: Մենք կառուցում ենք նոր Հայաստան՝ նոր հեռանկարով ու նոր հնարավորություններով: Մենք որդեգրել ենք ժողովրդավարության, կայուն զարգացման ճանապարհը, որից չենք կարող հրաժարվել անկախ որևէ իրավիճակից:
Ակնհայտ է, որ աշխարհում ստեղծված ներկայիս տնտեսական, քաղաքական վիճակը, սրընթաց ծավալվող իրադարձությունները պարտադրում են ավելի ճկուն, արագաշարժ լինել, կատարելագործել քաղաքական, տնտեսական դիվանագիտության գործիքները»,- նշեց Ազգայն ժողովի նախագահը:
Հարակից հրապարակումներ`
- Ժամանակակից, զարգացող երկիր կառուցելը ոգևորիչ նպատակ է, որի շուրջ պարտավոր ենք համախմբվել. Վարչապետ
- Բակո Սահակյան. Անհրաժեշտ է ընդունել այնպիսի որոշումներ, որոնք կնախանշեն մեր հարաճուն առաջընթացը
- Գարեգին Բ. Հայրենիքից չի կարելի երես դարձնել ձախողած գործի պատճառով
- ՀՀ նախագահ. Առաջիկա բոլոր տարիների մեր քայլերն ուղղվելու են Հայաստանում բնակչության բնական աճի տեմպերի ավելացմանը
- Արամ Ա. Հայաստանը պարպվում է, իսկ Սփյուռքը՝ մաշվում
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին