Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի երկրորդ պարտիայի Լևոն Արոնյան-Մաքսիմ Վաշյե-Լագրավ դիմակայությունն ավարտվեց ոչ-ոքի:
ՀԱՕԿ-ից հայտնում են, որ այս զույգի հաղթողը կորոշվի վաղը կայանալիք թայ-բրեյքում (կարճեցված ժամանակով պարտիաներ):
Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը:
Հանգստյան օրերն են սեպտեմբերի 18-ը և 22-ը:
Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ:
Աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Դին Լիժենը, Յու Յանյին, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վեյ Յին, Լի Չաոն, Ռադոսլավ Վոյտաշեկը, Յան Նեպոմնյաշչին, Պյոտր Սվիդլերը,Պենտալա Հարիկրիշնան, Մայքլ Ադամսը, մասնակցում են մրցաշարին:
Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան