Գործադուլի հետևանքով դատական նիստերին չի ներկայացել 20 փաստաբան. Դատական դեպարտամենտ
ՀՀ դատական դեպարտամենտի կողմից կատարվել է ուսումնասիրություն սեպտեմբերի 13-ին մի խումբ փաստաբանների կողմից կազմակերպված «գործադուլի» հետևանքով հետաձգված դատական նիստերի վերաբերյալ: Ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման Խաչատրյանը:
«Սույն թվականի սեպտեմբերի 13-ին ՀՀ դատարաններում քրեական գործերով նշանակված է եղել 118, քաղաքացիական գործերով՝ 886, վարչական գործերով՝ 168 դատական նիստեր: Ընդհանուր առմամբ՝ 1172 դատական նիստեր: Գործադուլի հետևանքով դատական նիստերին չեն ներկայացել թվով 20 փաստաբան:
Նշենք, որ սույն թվականի սեպտեմբերի 13-ին նշանակված թվով 1172 դատական նիստերից փաստաբանների չներկայանալու պատճառով հետաձգվել է ընդամենը 9 դատական նիստ:
Կարծես թե թվերն առավել քան խոսուն են, և իրավամբ զավեշտալի է խոսել գործադուլի արդյունքում տապալված նիստերի ազդեցիկության կամ վճռորոշության մասին անգամ»,- նշված է Ա. Խաչատրյանի գրառման մեջ:
Հիշեցնենք, սեպտեմբերի 13-ին մի խումբ փաստաբաններ գործադուլ էին անում: Նրանք բողոքում էին դատարաններում ապօրինի զննությունների ու խուզարկությունների դեմ: Փաստաբանները նախապես տարածել էին հայտարարություն, որ չեն մասնակցելու այդ օրը նախատեսված դատական նիստերին: Նշվում էր, որ գործադուլին մասնակցել է 180-ից ավելի փաստաբան:
Հարակից հրապարակումներ`
- Եթե լինի խուզարկության փորձ, այո, դա վտանգավոր երևույթ է. Արա Զոհրաբյան
- «Քոմեդի քլաբի» տեքստ է». Փաստաբան
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
- Սահմանվել է իրերի ցանկը, որոնք արգելվում է մտցնել դատարան
- Բողոքի ակցիային միացել է 170 փաստաբան
- Գործադուլի հայտարարությանը միացել է 138 փաստաբան
- Զննությունը չպետք է դառնա փաստաբանին ճնշելու գործիք. Արա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա