Թուրքիան ընդլայնել է Քուրդիստանի սահմանին սկսած զորավարժության մասշտաբները
Թուրքիան ընդլայնել է սեպտեմբերի 18-ին Իրաքի սահմանին սկսված զորավարժության մասշտաբները:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ զորավարժությունը տեղի է ունենոմ Հաբուր սահմանային անցակետի հարևանությամբ, որն անցում է ապահովում Թուրքիայի հարավ-արևելյան Շըրնաք նահանգի և հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության Զահո քաղաքի միջև: Թուրքական մամուլը այս զորավարժությունը որակում է, որպես Թուրքիայի ուղերձը իրաքյան Քուրդիստանին այդտեղ անցկացվելիք անկախության հանրաքվեի ֆոնին:
Նշվում է, որ զորավարժությանը մասնակցում են շուրջ 100 միավոր ռազմական ծանր տեխնիկա, այդ թվում՝ M-60 տանկեր, ոչ հեռահար ՀՕՊ համակարգեր, հակատանկային հարձակողական զրահամեքենաներ, «Fırtına» թուրքական հաուբից հրանոթներ, ինչպես նաև առաջին օգնության մեքենաներ:
Իրաքի Քուրդիստանում նախատեսվող անկախության հանրաքվեն խիստ քննադատության է ենթարկվել պաշտոնական Անկարայի կողմից: Նախագահ Էրդողանը անընդունելի է համարել Իրաքի տարածքային ամբողջականությունը խաթարող ցանկացած գործողություն:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված ՀՀ-ն բավական զգույշ դիրքորոշում ունի. Վ.Պետրոսյան
- Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցում կարևոր է Թուրքիայի դիրքորոշումը. Վահրամ Պետրոսյան
- Թուրքիան հանրաքվեից առաջ Իրաքի հետ սահմանին զորավարժություն է սկսել
- Թուրքիայի վարչապետը Իրաքյան Քուրդիստանին կոչ է արել հրաժարվել հանրաքվեից
- Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում
- Չավուշօղլու. Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ
- Բարզանին հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան