Էրդողանը քրդերին Թուրքիայի բարեկամներ է անվանել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը PBS NewsHour-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Անկարան տրամադրված չէ քրդերի դեմ։ Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն։
«Մենք դեմ չենք քրդերին, մենք դեմ ենք ահաբեկչությանը, իսկ քրդերը մեր բարեկամներն են»,- ասել է Էրդողանը։
Բացի այդ, Թուրքիայի նախագահը մեկնաբանել է Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելու շուրջ իրավիճակը։
«Նրանք պետք է հանդես գան հայտարարությամբ, նրանք պատրաստվում են մեզ ընդունել, թե ոչ։ Մենք ամեն ինչի պատրաստ ենք»,- ասել է Էրդողանը։