Իսրայելի մշակույթի նախարարի կողմից քննադատված ֆիլմը ներկայացվել է «Օսկար»-ի
Իսրայելը «Foxtrot» ֆիլմը ներկայացնել է «Օսկար» մրցանակաբաշխությանը՝ «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում, չնայած այն հանգամանքին, որ ֆիլմը քննադատել է երկրի մշակույթի նախարարը: Գազետա.ռու-ն, հղում անելով Variety-ին, գրում է, որ Սամուել Մաոզի ֆիլմը յոթ արձանիկ է ստացել «Օֆիր» կինոփառատոնում, որը «Օսկար»-ի իսրայելական տարբերակն է, ինչպես նաև Վենետիկի կինոփառատոնում արժանացել է «Արծաթե առյուծ»-ի:
«Foxtrot» -ն ինքնատիպ ու պարադոքսալ տրագիկոմեդիա է ծնողների մասին, ովքեր սգում են զինվոր որդու մահը, և որը ոչ մի ընդհանուր բան չունի արաբա-իսրայելական հակամարտության շահարկումների հետ:
Իսրայելի մշակույթի նախարար Միրի Ռեգևը ներկա չի եղել «Օֆիր» մրցանակաբաշխությանը Կինոյի և հեռուստատեսության իսրայելական ակադեմիայի հետ ունեցած վեճի պատճառով: Բացի այդ, նախարարը «Foxtrot» ֆիլմի դեմ է արտահայտվել: Նա չի տեսել ֆիլմը, բայց պնդել է, որ այն «պղծում» է Իսրայելի բանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում