ՊՊԾ գնդի գործով ներգրավված պաշտպանները պահանջագիր են ներկայացրել դատավոր Ա.Գաբրիելյանին
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավմանը մասնակցած խմբից 14 անդամների՝ Աշոտ Պետրոսյան, Արայիկ Խանդոյան, Արեգ Կյուրեղյան, Արմեն Բիլյան, Արմեն Լամբարյան, Գագիկ Եղիազարյան, Էդվարդ Գրիգորյան, Մխիթար Ավետիսյան, Պավել Մանուկյան, Սեդրակ Նազարյան, Սմբատ Բարսեղյան, Վարուժան Ավետիսյան, Կարո Եղնուկյան, Խաչատուր Գիչյան, գործով դատական այսօրվա նիստը չկայացավ: Գործով ներգրավված 11 փաստաբան հայտարարեցին գործադուլ և լքեցին դատական նիստերի դահլիճը: Նրանց նկատմամբ կիրառվեց դատական սանկցիա:
Պատճառ այն է, որ դատական կարգադրիչները թույլ չէին տվել փաստաբաններ Արայիկ Պապիկյանին ու Մուշեղ Շուշանյանին մուտք գործել դատական նիստերի դահլիճ, քանի որ վերջինները հրաժարվել էին բացել պայուսակները, զննության-խուզարկության ենթարկվել:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը սանկցիա կիրառեց նրանց նկատմամբ, ինչից հետո 11 փաստաբանները լքեցին դատական նիստերի դահլիճը:
Գործով ներգրավված 11 պաշտպանները պահանջագիր են ներկայացրել դատավոր Ա.Գաբրիելյանին, որում մասնավորապես նշված է. «Ստիպված ենք կրկին ձեզ հիշեցնել, որ դուք որպես նախագահող դատավոր պարտավոր եք միջոցներ ձեռնարկել ապահովելու բոլոր պաշտպանների մուտքը դատական նիստերի դահլիճ: Բացի այդ, ձեր պարտականությունն է ապահովել օրենքի պահանջները, մեր պաշտպանյալների իրավունքները, այդ թվում իրենց ընտրած պաշտպանի միջոցով պաշտպանություն իրականացնելու, ողջամիտ ժամկետներում գործը քննելու և մի շարք այլ իրավունքներ: Ինչպես ցույց է տալիս փորձը, դուք չեք իրականացրել», -նշված է 11 փաստաբանների պահանջագրում:
Լուսանկարները՝ փաստաբան Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից:
Հարակից հրապարակումներ`
- 15 փաստաբան չի ներկայացել ՊՊԾ գնդի գործով դատական նիստին
- ՊՊԾ գնդի գործով դատավորը նիստը հետաձգեց
- Մեզ ահաբեկում են. ՊՊԾ գնդի գրավման գործով պաշտպան
- Միանշանակ է, որ այս գործը փակուղի եք մտցնում. ՊՊԾ գնդի գործով փաստաբանը՝ դատավորին
- Կմնամ դահլիճում, բայց պաշտպանություն չեմ իրականացնի. ՊՊԾ գնդի գործով հանրային պաշտպան
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատական սանկցիայի ենթարկվեց միանգամից 9 փաստաբան
- Պաշտպանները բացարկ հայտնեցին ՊՊԾ գրավման գործով դատավոր Արտուշ Գաբրիելյանին
- ՊՊԾ գնդի գրավման գործով դատավորը մերժեց պաշտպանների միջնորդությունը
- «Կկարոտենք ձեզ». ՊՊԾ գնդի գրավման գործով հաջորդ նիստը՝ օգոստոսի 23-ին
- Եթե մարդը մեկին համակրում է, նրա հանդեպ այլ ձև է վարվում. փաստաբանը՝ ՊՊԾ գնդի գործով դատավորին