Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հետ կապված ՀՀ-ն բավական զգույշ դիրքորոշում ունի. Վ.Պետրոսյան
«Հայաստանը պաշտոնական դիրքորոշում չի արտահայտել, չի եղել հայտարարություն, որտեղ նշված լինի, թե ինչպիսի դիրքորոշում ունի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի, առավել ևս անկախության հետ կապված»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչ, ԵՊՀ հայ-քրդական առնչությունների բաժնի վարիչ Վահրամ Պետրոսյանը՝ խոսելով Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեի անցկացման մասին:
Նրա խոսքով, Հայաստանը բավական զգույշ դիրքորոշում ունի՝ հաշվի առնելով թե արաբական աշխարհի, թե իրանական գործոնը, նաև այն խմորումները, որ բացի Իսրայելից, ոչ մի այլ պետության կողմ չի արտահայտվել այդ հանրաքվեին:
«Անկախ նրանից՝ Հայաստանը կունենա շահ կամ Հայաստանի դեպքում ինչ է լինելու արդյունքը, մենք խաղի մեջ ենք: Բավական է նայել ռեգիոնին. տրանսֆորմացիաներ են տեղ գտնում, տարածաշրջանն աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական առումով փոխվում է, այս իրողությունից մենք անմասն չենք կարող մնալ: Մենք պետք է արձագանքենք դրան»,- ասաց նա:
Հարակից հրապարակումներ`
- Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի հարցում կարևոր է Թուրքիայի դիրքորոշումը. Վահրամ Պետրոսյան
- Թուրքիայի վարչապետը Իրաքյան Քուրդիստանին կոչ է արել հրաժարվել հանրաքվեից
- Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում
- Չավուշօղլու. Իրաքյան Քուրդիստանում անկախության հանրաքվեն կարող է քաղաքացիական պատերազմի պատճառ դառնալ
- Բարզանին հայտարարել է, որ իրենք չեն հրաժարվի Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից
- Իրաքյան Քուրդիստանի ընդդիմությունը Բարզանիից պահանջում է հետաձգել անկախության հանրաքվեն
- Իրաքյան Քուրդիստանի անկախությունը ռեգիոնալ լուրջ տեղաշարժերի առիթ կդառնա. Վահրամ Պետրոսյան
- Իրաքյան անկախ Քուրդիաստանն, անկասկած, մի օր կստեղծվի, միայն ժամանակ է հարկավոր. թուրքագետ
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան