Նոր նախադրյալներ նորարարության ոլորտում՝ հայ-իրանական գործակցության համար
Սեպտեմբերի 22-ին Երևանում կմեկնարկի «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագիրը կրող հայ-իրանական երկօրյա համաժողովը։ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ լավ նախադրյալներ կան նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համագործակցության համար։
Նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ փոխնախարարը հույս է հայտնել, որ միջոցառումը լավ հնարավորություն կընձեռի երկու երկրների գիտական և գործարար համայնքների ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցություն ծավալելու և նոր առաջարկություններով միջազգային շուկա դուրս գալու։
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը ողջունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նախաձեռնությունը, շեշտելով, որ նման համաժողովները կարող են շատ արդյունավետ լինել և առանձնացրել է, իր պատկերացմամբ, փոխգործակցության առավել հեռանկարային ոլորտները՝ էներգետիկան, բժշկագիտությունն ու դեղագործությունը և կրթությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում