ԱԳ փոխնախարար. Ադրբեջանի համար բանակցային գործընթացն ընդամենը քող է ռազմական ուժ կուտակելու համար
«Բոլորիս համար ակնհայտ է, որ Արցախի խնդրի կարգավորումը տեղում դոփում է մի շատ պարզ պատճառով»,-ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ելույթ ունենալով Հայաստան-Սփյուռք վեցերորդ համաժողովում:
Նա նշեց պատճառը՝ Ադրբեջանը գործում է և միջազգային իրավունքի դեմ, և միջնորդ պետությունների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Ֆրանսիայի կոչերի ու հորդորների դեմ:
«Ավելին, 2016 թվականը շատ հստակ ցույց տվեց այն, ինչ հայկական կողմերի համար վաղուց հայտնի էր: Ադրբեջանը բոլորին ցույց տվեց իր իրական դեմքը: Իր համար բանակցային գործընթացն ընդամենը քող է ռազմական ուժ կուտակելու, իր կեղծիքն ու քարոզչական պատերազմը շարունակելու համար: Իսկ 2016-ի իրադարձությունները կրկին ագրեսիա էին, 90-ականների սկզբի ագրեսիայի կրկնությունն էին»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
Նա հիշեցրեց, որ 1994-ի համաձայնագիրը ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ փաստաթուղթ է, իսկ 2016-ի ապրիլի գործողությունները ոչ այլ ինչ էին, եթե ոչ ռազմական գործողությունների բացահայտ վերսկսում:
«Ադրբեջանը կրկին հայտնվեց ագրեսորի դերում: Եղան մարդասիրական իրավունքի բազմաթիվ կոպիտ ոտնահարումներ»,-ասաց նա, ավելացնելով, որ դրանց վերաբերյալ փաստաթղթերը շարունակելու են ներկայացնել միջազգային կազմակերպություններին ու կառույցներին:
Հարակից հրապարակումներ`
- Որևէ հանգուցալուծում չի կարող գերակա լինել Արցախի ժողովրդի ազատ կամքի, Արցախի անկախության գաղափարին. ԱԺ նախագահ
- Մենք կառուցում ենք նոր Հայաստան՝ նոր հեռանկարով ու նոր հնարավորություններով. Արա Բաբլոյան
- Ոչ ոք ոչ ոքի ոչ մի տարածք չի տալիս.Շավարշ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան