Վարդևան Գրիգորյանը և Սերգեյ Բագրատյանը ԱԺ պատգամավոր դառնալուց հետո ՀԷԿ են գնել. «Ժամանակ»
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պատգամավոր ընտրվելը բավական դրական է անդրադարձել «Ծառուկյան» դաշինք խմբակցության որոշ անդամների վրա։
Թերթի փոխանցմամբ՝ դաշինքի պատգամավորներ Վարդևան Գրիգորյանը և Սերգեյ Բագրատյանը մանդատ ձեռք բերելուց հետո նաև ՀԷԿ-եր են ձեռք բերել։
«Ըստ մեր աղբյուրի՝ Վարդան Գրիգորյանը ՀԷԿ-ը գնել է 2 մլն դոլարով։ Սա նրանց ունեցած միակ ՀԷԿ-ը չէ, ինչը նշանակում է, որ պատգամավորները բավական գոհ են այդ բիզնեսից ստացվող եկամտից»,-նշել է թերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները