Արցախից արձագանքում են Նալբանդյանին. «Վերադարձ անցյալին չկա` թե՛ սահմանների, թե՛ կարգավիճակի առումով». «Ժողովուրդ»
Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ Արցախյան հիմնախնդրի կարգավորման թեմայի շրջանակներում Ադրբեջանին տարածքների վերադարձնելու մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունները միանշանակ չեն ընկալվել ո՛չ Հայաստանում, ո՛չ Արցախում:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարել է. «Միշտ ասել ենք, որ վերադարձ անցյալին չկա թե՛ սահմանների և թե՛ կարգավիճակի առումով: Միշտ ընդգծել ենք, ընդգծում ենք և շարունակելու ենք ընդգծել, որ մեզ համար ամենակարևորը անվտանգության խնդիրն է»:
Միաժամանակ նա պնդել է, թե չի կարող լինել զիջում: Իսկ սահմանների հստակեցումը, ըստ նրա, սա շատ բարդ հարց է: «Ադրբեջանն ուզում է, որ մենք տարածք զիջենք խոստման դիմաց: Խոստման դիմաց տարածք չեն զիջում: Խոստման դիմաց խոստում են տալիս, այսինքն՝ քայլերը պետք է համարժեք լինեն»:
Ի դեպ, Նալբանդյանի հայտարարությունները երեկ մեկնաբանել է նաև նրա տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ շտապելով համոզել. «Ո՛չ մեկը ո՛չ մեկին տարածք չի տալիս: Խոսքն այն մասին է, որ փաթեթը, որը մեզ ներկայացրել են միջնորդները, այդ փաթեթի երկու տարրի նկատմամբ նախարարը բարձրացրել է պահանջները»:
Իսկ թե ինչու է նա այդպիսի չհասկացված հայտարարություն արել, դժվար է ասել: Ամեն դեպքում սեպտեմբերի 23-ին ԱՄՆ-ում սպասվում է Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի ԱԳ նախարարի հանդիպումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://armlur.am/732373/
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին