Կոնվերսբանկն առաջարկում է «Աշնանային» ավանդ
Կոնվերս Բանկը, գործարկած ակցիայի շրջանակներում, առաջարկում է մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ Բանկում ներդնել նվազագույնը 100 հազար դրամի չափով «Աշնանային» ավանդ և օգտվել ակցիայի ընձեռած հնարավորություններից:
Ավանդի ժամկետը 12 ամիս է, տարեկան անվանական տոկոսադրույքը 9% է, իսկ Ինտերնետ Բանկ համակարգով ներդրման դեպքում՝ 9.5%: Ավանդի ողջ ժամանակահատվածի համար տոկոսագումարը վճարվում է ժամկետի ավարտին:
Բանկից տեղեկացնում են, որ ակցիայի շրջանակներում 200.000 ՀՀ դրամ և ավելի գումարի չափով ավանդ ներդրած հաճախորդներին Visa Classic , MasterCard Standard, MC Woman’s, Visa Gold, MasterCard Gold, Visa Platinum, Visa Infinite վճարային քարտեր կտրամադրվեն անվճար, առանց սպասարման վճարի:
«Զուգահեռաբար, նրանց ավանդի գումարի մինչև 90 տոկոսի չափով վարկային սահմանաչափի հնարավորություն կընձեռվի»,- հայտնում են Բանկից՝ հավելելով, որ «Աշնանային» ավանդ ներդրած անձինք Բանկի գործընկերների ցանցում կօգտվեն նաև գումարի հետվերադարձի հնարավորությունից:
«Աշնանային» ավանդի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ: