Գորիսում 1-4-րդ դասարանների աշակերտների մոտ աղիքային վարակի պատճառը աղտոտված սննդամթերքն է. ԱՆ
Գորիսի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում Գորիսի բժշկական կենտրոն է դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ «աղիքային վարակ» նախնական ախտորոշմամբ։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Բացի այդ, բակային համայցերի արդյունքում հայտնաբերվել է ևս 11 հիվանդ, որոնք ստանում են ամբուլատոր բուժում և նրանց վիճակը գնահատվում է թեթև:
27 հիվանդից 21-ի, դպրոցի սննդի հատվածի 3 աշխատակիցներից 2-ի, 14 կոնտակտավորներից 7-ի մոտ և սննդամթերքի 4 նմուշներից 2-ում հայտնաբերվել է միևնույն «Շիգելա Զոնե» տեսակի հարուցիչը:
Այսպիսով, Սյունիքի մարզի Գորիս քաղաքի թիվ 3 հիմնական դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների մոտ գրանցված աղիքային վարակիչ հիվանդության՝ շիգելոզի (դիզենտերիա), առաջացման պատճառը նշված դասարանների աշակերտներին տրված սննդամթերքի աղտոտումն է:
Դպրոցում իրականացվել են հակահամաճարակային միջոցառումներ, այդ թվում՝ ախտահանում:
Հիվանդների բուժումը շարունակվում է, նրանց վիճակը գնահատվում է բավարար, նոր հիվանդներ չկան:
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ են մանկապարտեզներում հաճախացել երեխաների թունավորումները
- Պիպոյանը՝ Եղվարդի դեպքի մասին. «Դանակը հասավ ոսկորին»
- Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
- Անորակ սնունդ մատակարարելու համար տուգանված ընկերությունը պետբյուջեի գումարները փոշիացնելու նոր մեթոդ է մշակել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները