Նախագահը հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և եկեղեցական թեմերի առաջնորդների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում ելույթից հետո կազմակերպության կենտրոնակայանում հանդիպում է ունեցել ԱՄՆ հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների և եկեղեցական թեմերի առաջնորդների հետ, ովքեր եկել էին լսելու Հանրապետության Նախագահի ելույթը:
ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության հաղորդմամբ, համայնքային գործիչները Նախագահի հետ զրուցել են համահայկական նշանակության մի շարք հարցերի շուրջ, անդրադարձել Հայաստան-սփյուռք վեցերորդ համաժողովի օրակարգի շրջանակներում քննարկված հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին:
Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:
Հարակից հրապարակումներ`
- Դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. Նախագահ
- Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԱՄՆ նախագահի կողմից տրված ընդունելությանը
- Հայաստանը հետևողականորեն շարունակելու է ջանքեր ներդնել ՄԱԿ-ի նպատակներն առաջ մղելու ուղղությամբ. ՀՀ նախագահ
- Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում (ամբողջական)
- Սերժ Սարգսյանը և Անջեյ Դուդան կարևորել են քաղաքական երկխոսությանը նոր որակ հաղորդելը
- Նախագահը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահի հետ
- Նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին