Սերժ Սարգսյանի՝ հայ-թուրքական արձանագրությունների մասին ելույթը շատ տրամաբանական և սպասված էր. թուրքագետ
ՀՀ նախագահի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հայ-թուրքական արձանագրությունների մասին ելույթը շատ տրամաբանական և սպասված էր: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Մենք բոլորս տեսնում ենք, որ Թուրքիան հրաժարվում է արձանագրությունների նախաստորագրմամբ իր վրա վերցրած պարտավորություններից: Մենք տեսնում ենք՝ ինչպես է Թուրքիան իրեն պահում: Սրանք մեռած փաստաթղթեր են, և շատ տրամաբանական էր, որ Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ դրանց ժամանակը վերջացել է»,- նշեց թուրքագետը:
Ռուբեն Սաֆրաստյանի խոսքով, Թուրքիայում ակնհայտ բռնապետության հաստատման գործընթաց է գնում, այդ երկիրը մեկուսացման մեջ է:
«Եվ ակնկալել, որ Թուրքիան այս վիճակում կարող է քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու առումով, իմաստ չունի: Այնպես որ, կարծում եմ՝ եկել է արձանագրություններից հրաժարվելու ժամանակը: Կրկնում եմ՝ ՀՀ նախագահի հայտարարությունը շատ տրամաբանական և ժամանակին էր: Այն մեծ ընբռնումով կընկալվի ոչ միայն հայության, այլև ամբողջ աշխարհի կողմից»,- ամփոփեց մեր զրուցակիցը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին