Մեքսիկայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 200-ը
Մեքսիկայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 226-ի։ «Ռիա նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մեքսիկայի ազգային փրկարարական ծառայության ղեկավար Լուիս Ֆելիպե Պուենտեն, թվիթերյան իր միկրոբլոգում:
Նրա խոսքով՝ 117 մարդ զոհվել է Մեխիկոյում, 55-ը՝ Մորելոս նահանգում, 39-ը՝ Պուեբլեում, 12-ը Էդոմեկսում և 3-ը՝ Գերերոյում։
7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել Մեքսիկայի հարավ-արևելքում տեղի ժամանակով 18.14 (Երևան 21.14): Ստորգետնյա ցնցումները ավիրել են 40 շինություն, Մեխիկոյում ավիրվել է նաև դպրոցը, որտեղ զոհվել են 30 մարդ, այդ թվում 26 երեխա։
Իշխանությունները երկրում արտակարգ դրություն են սահմանել։
Լուսանկարները՝ Reuters-ից։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում