Հումանիտար օգնություն տեղափոխող իրանական շարասյունը Դեյր-էլ-Զորում ընկել է ականանետային ռմբակոծության տակ
Սիրիական Դեյր-էլ-Զորի քաղաքապետարանի մոտ հումանիտար օգնություն տեղափոխող իրանական շարասյունն ընկել է ականանետային ռմբակոծության տակ: Ռիա նովոստիի հաղորդմամբ, առնվազն հինգ մարդ վիրավորվել է՝ վարորդներից մեկը և չորս խաղաղ բնակիչ:
«Շարասյունը, որ այսօր ժամանել էր Դեյր-էլ-Զոր, հումանիտար օգնություն էր բերել Իրանից: Բացի սննդից, ավելի քան 20 տոննա բժշկական պարագաներ էր բերել: Բայց այսօրվա ռմբակոծությունը հերթական անգամ ապացուցեց, որ «Իսլամական պետություն» խմբավորումը չունի սկզբունքներ: Նրանց խնդիրն է՝ միայն սպանել խաղաղ բնակիչներին»,- ասել են քաղաքապետարանից:
Հարակից հրապարակումներ`
- Դեյր-էլ-Զորում ԻՊ-ի շուրջ օղակը նեղանում է
- Սիրիայի բանակն ազատագրել է ԻՊ-ից Դեյր-էլ-Զորի մոտ գտնվող նավթահանքը
- ՄԱԿ. Սիրիական բանակը վերաբացել է Դեյր-էլ-Զորի ճանապարհները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան