ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր
Սեպտեմբերի 19-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի պետական նախարար Անվար Գարգաշի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
Գոհունակությամբ նշվել է, որ վերջին շրջանում ակտիվացած բարձր մակարդակի փոխայցելությունները նոր լիցք են հաղորդել երկկողմ հարաբերություններին, խթանել առևտրատնտեսական կապերը: Այս համատեքստում անդրադարձ է արվել առաջիկայում նախատեսվող այցելությունների նախապատրաստական աշխատանքներին։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, միջազգային հարթակներում համագործակցության խորացման վերաբերյալ, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին