ՄԱԿ. Ստրկության զոհերի 71 տոկոսը կանայք ու աղջիկներն են
Միլիոնավոր մարդիկ թրաֆիքինգի, հարկադրանքի հետևանքով հայտնվում են աշխատանքի շահագործման ցանցում, որից երբեմն չեն կարողանում դուրս գալ: Խախտվում ու անտեսվում են հարյուր հազարավոր մարդկանց իրավունքներ, որոնք աշխատում են դաշտերում, հանքերում կամ էլ տնային տնտեսությունում: Շատերը համարվում են սեռական ստրուկներ կամ էլ ապրում են պարտադրված ամուսնության մեջ:
ՄԱԿ-ի պաշտոնական էջում ներկայացված այս տվյալները վերջին հետազոտությունների արդյունքներն են, որոնք անցկացվել են Աշխատանքի միջազգային կազմակերպության ու Միգրացիայի միջազգային կազմակերպության հովանու ներքո: Հետազոտության մեջ ներկայացված է աշխարհում ժամանակակից ստրկության իրական ծավալները:
Ըստ աղբյուրի, 2016-ին ստրկության զոհ է դարձել ավելի քան 40 մլն մարդ: Նրանցից 152 մլն-ը 5-17 տարեկան են: Կոնտրաբանդայի առևտրի գլխավոր «ապրանքը» աղջիկներն ու կանայք են: Նրանց թիվը կազմում է 29 մլն կամ ստրկության մեջ հայտնվածների 71 տոկոսը:
40 մլն-ից 25 մլնը ենթարկվում է աշխատանքային շահագործման, իսկ 15 մլնն ապրում է հարկադիր ամուսնության մեջ:
«Մարդկանց առևտուրն ու ստրկության ժամանակակից ձևերը համարվում են գլոբալ հանցագործություն և վերաբերում են աշխարհի բոլոր երկրներին»,-ասված է ՄԱԿ-ի կայքէջում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան