«Նաիրի» երաժշտական փառատոնի մրցանակաբաշխության հատուկ հյուրն է Միշել Լեգրանը
Այսօր երեկոյան Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «Նաիրի» համահայկական երաժշտական փառատոնի մրցանակաբաշխությունը։
Համերգային մասի մասնակիցներն են Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախումբը, «Դուդուկներ» կվինտետը, Արամ Սաթյանը,Մարտին Վարդազարյանը,Լեյլա Սարիբեկյանը,Համլետ Գևորգյանը, Արսեն Գրիգորյանը /Ասո/, Հասմիկ Լեյլոյանը, Սիլվա Յուզբաշյանը, Նարեկ Հախնազարյանը/ՌԴ/, Նարինե Մալխասյանը/ՌԴ, Ալեքսանդր Զաքարյանը/ՌԴ/, Պապին Պողոսյանը/ԱՄՆ/, Արմեն Հովհաննիսյանը /ԱՄՆ/, Սալբի Մայիլյանը /ԱՄՆ/, Հերմինե Ամիրյանը/ԱՄՆ/, Էմմա Թովմասյանը/ԱՄՆ/, Անահիտ Ներսիսյանը/ԱՄՆ/, Բարսեղ Թումանյանը /Ղազախստան/։
Փառատոնի հատուկ հյուրն է Միշել Լեգրան /Ֆրանսիա/։
Համահայկական երաժշտական փառատոն-ծրագրի նպատակը և խնդիրներն են հայ երաժշտության պահպանմանն ու զարգացմանը նպաստելը, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երաժիշտների, երգիչների միջև մշակութային կապերի խորացմանը, միջանձնային հարաբերությունների ամրապնդմանը, համատեղ ծրագրերի մշակմանը և իրականացմանը սատարելը, ժամանակակից հայ երաժշտության զարգացմանն ու հանրաճանաչմանն օժանդակելը, հայ երաժշտության ոլորտում համահայկական մասնագիտական ներուժի հայտնաբերմանն ու համախմբմանը նպաստելը և այլն:
Մրցանակաբաշխության ժյուրիի կազմում են Տիգրան Մանսուրյանը, Արա Բաբաջանյանը, Սամվել Հարոյանը, Մարտին Վարդազարյանը, Արա Գևորգյանը և այլք, ժյուրին նախագահում է Արամ Սաթյանը:
Մրցանակաբաշխությունը կհեռարձակվի ուղիղ եթերով:
Հարակից հրապարակումներ`
- Հայ երաժշտությունը, նվագարաններն ու երգարվեստը խորհրդանշող բրոնզաձույլ արձանները՝ «Նաիրի» երաժշտական այգում
- Երբ լսեցի քանոնի ձայնը՝ մոռացա, թե ինչի համար էի եկել. Անժելա Աթաբեկյան
- «Սերս գաղտնի թող մնա» երգը սկզբում չընդունեցին. Վլադիլեն Բալյան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին