Նալբանդյանն ու Ֆրիլանդը քննարկել են Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքները
ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում Նյու Յորքում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Կանադայի արտգործնախարար Քրիստիա Ֆրիլանդի հետ:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-կանադական ակտիվ քաղաքական երկխոսության օրակարգի, առևտրատնտեսական կապերի առավել խթանման վերաբերյալ։
Նախարարներն անդրադարձել են տարբեր միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերին։
Էդվարդ Նալբանդյանն ու Քրիստիա Ֆրիլանդը անդրադարձել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցությանը, հաջորդ տարի Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ և ԱՄԷ արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր
- Նախատեսված է Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Էլմար Մամեդյարովի հետ. ԱԳՆ
- Մեր երկիրը լավագույնս նախապատրաստվում է՝ ապահովելու Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հաջողությունը. Նալբանդյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին