Շումախերի ընտանիքը նրան ցանկանում է տեղափոխել ԱՄՆ՝ վերականգնումը շարունակելու համար
«Ֆորմուլա 1» դասի աշխարհի յոթակի չեմպիոն արշավորդ գերմանացի Միխայել Շումախերի ընտանիքը ծրագրում է նրան տեղափոխել ԱՄՆ՝ վերականգնումը շարունակելու համար։
«Գազետա.ռու»-ն գրում է, որ Շումախերի կինը ցանկանում է ամուսնու վերականգնումը շարունակել բժիշկ Մարկ Ուիկսի կլինիկայում։
Ուիկսը հայտարարել է, որ իր հիվանդանոցի աշխատակիցները մեծ փորձ ունեն գանգուղեղային վնասվածք ստացած հիիվանդների հետ աշխատանքի և ինքն իր գործընկերների հետ բոլոր ջանքերը կներդնի՝ մարզիկի վիճակը բարելավելու համար։
Հիշեցնենք, որ Շումախերը դեռևս 2013-ին ֆրանսիական Ալպերում սահելիս ընկել էր ու գլխուղեղի վնասվածք ստացել: Երկար ժամանակ նա գտնվում էր կոմայի մեջ: 2014-ին նրան հիվանդանոցից տեղափոխել են տուն, որտեղ ստեղծված են նպաստավոր պայմաններ` վերականգնողական բուժում ստանալու համար:
Հարակից հրապարակումներ`
- Վեբեր. «Շումախերի ընտանիքը պետք է բոլորին պատմի ճշմարտությունը»
- Շումախերի որդուն «Ֆերարին» կընդունի գրկաբաց
- Շումախերն սկսել է արձագանքել բուժմանը
- Արթուր Աբրահամն ու Միրոսլավ Քլոզեն մասնակցել են Շումախերին նվիրված ֆուտբոլային խաղին
- Սաբինա Կեմ. «Շումախերն իսկական մարտիկ է և չի պատրաստվում լքել մեզ»
- Շումախերին միայն հրաշքը կարող է փրկել
- Գերմանական ԶԼՄ-ները հայտնել են, որ Շումախերը սկսել է քայլել
- Շումախերի վիճակը բարելավվել է
- Շումախերի կինը վաճառել է նրա անձնական ինքնաթիռը և Նորվեգիայի առանձնատունը
- Շումախերի կինը վաճառում է ունեցվածքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան