Սերժ Սարգսյանը շատ ճիշտ արեց. Արա Բաբլոյան
Լրագրողներն այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ է Հայաստանին տվել ԵՏՄ-ն, որ չի կարող տալ ԵՄ-ն։
Ի պատասխան՝ Բաբլոյանը նշեց. «Այն ամենը, ինչ դուք տեսնում եք մեր զարգացման մեջ։ Էլ ավելի ենք զարգացնելու մեր հարաբերությունները և՛ ԵՏՄ-ի, և՛ աշխարհի տարբեր երկրների հետ»:
Հաջորդ հարցին՝ ինչ է սպասվում իր կարծիքով, այն բանից հետո, երբ երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, կարծես թե, վերջնաժամկետ տվեց Թուրքիային՝ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման առնչությամբ, պաշտոնյան պատասխանեց. «Այո, շատ ճիշտ արեց, որովհետև մենք ունենք մեր արժանապատվությունը և մեր հստակ մոտեցումներն այդ հարցի շուրջ»:
ԶԼՄ ներկայացուցիչները ԱԺ նախագահից նաև հետաքրքրվեցին՝ Թուրքիան պատրա՞ստ է մինչև ապրիլ խնդիրը լուծել: Սրան ի պատասխան՝ Բաբլոյանը նշեց, որ դա իրենց խնդիրն է. «Մենք այդ հարցի վերաբերյալ ներկայացրել ենք մեր կարծիքն ու մոտեցումն աշխարհին»:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա