Շ. Քոչարյան. Ցյուրիխյան արձանագրությունները տապալվեցին, երբ Թուրքիան շեղվեց Եվրոպա գնալու համար որդեգրած ուղուց
«2018-ին լրանալու է Ցեղասպանությունների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի 70-ամյակը: Ժամեր առաջ Հանրապետության նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ մենք հանդես ենք գալու նոր նախաձեռնություններով»,-«Հայաստան-Սփյուռք» 6-րդ համաժողովում հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահի հայտարարությանը:
Նա հիշեցրեց, որ 2015 թվականին ՄԱԿ-ի կողմից դեկտեմբերի 9-ը հռչակվեց որպես Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության օր:
«Այդ տեսակետից մենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման արդար գիծը տանելով՝ միաժամանակ ընկալվում ենք որպես առաջամարտիկ ցեղասպանությունների կանխարգելման գործում: Դա չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, որտեղ մենք տեսնում են ցեղասպանության քաղաքականության բացահայտ դրսևորումներ՝ ուղղված ազգային ու կրոնական փոքրամասնությունների դեմ»,-ասաց նա:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման ու հայ-թուրքական սահմանի բացման հարցերին, Շ. Քոչարյանը մեջբերեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի խոսքերը՝ «Դրանց լուծումն անցնում են Թուրքիայի ժողովրդավարացման ճանապարհով»:
ԱԳ փոխնախարարը նկատեց, որ Թուրքիան այսօր ժողովրդավարացման ճիշտ հակառակ ուղիով է ընթանում:
«Պատահական չէ, որ ցյուրիխյան արձանագրությունները տապալվեցին: Դա համընկավ այն ժամանակահատվածի հետ, երբ Թուրքիան սկսեց շեղվել Եվրոպա գնալու համար որդեգրած ուղուց և սկսեց գնալ ըստ էության բռնապետական ճանապարհով»,-ասաց ԱԳ փոխնախարարը, ավելացնելով, որ այդ ամենը հանգեցրեցին ՄԱԿ-ում ՀՀ նախագահի հայտարարությանը:
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Նախագահի ելույթը համարում եմ ՀՀ ռազմական դիվանագիտության ակտիվացման հերթական ինդիկատոր
- Դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. Նախագահ
- Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանում (ամբողջական)
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան