Թուրքագետ. Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացից Հայաստանը դուրս է գալիս որպես շահող
«ՄԱԿ-ում ՀՀ նախագահի հայտարարությունը՝ հայ-թուրքական արձանագրություններն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ գտնվում են այն տրամաբանական շղթայի մեջ, որը Հայաստանը կիրառել է արաձանագրությունների ստորագրումից և առաջ, և հետո»,-Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը:
Նա հիշեցրեց, որ հայկական կողմը միշտ էլ հայտարարել է՝ արձանագրությունները ստորագրվում են, որպեսզի տարածաշրջանում թուլանա լարվածությունը և երկու երկրների միջև հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ: Հստակ հայտարարվել էր, որ ղարաբաղյան խնդիրն ու Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը չպետք է կապել այդ արձանագրությունների հետ:
«Հետագայում Թուրքիայի ապակառուցողական քայլերի հետևանքով Հայաստանը նույնպես ստիպված եղավ մի քանի անգամ կոնկրետ քայլեր ու հայտարարություններ անել: Հիշենք Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը՝ արձանագրությունների մեկնաբանման հետ, ՀՀ նախագահի կողմից արձանագրությունների սառեցման գործընթացը ԱԺ-ում: Սրա տրամաբանական հաջորդ քայլն այն է, ինչ ՀՀ նախագահն ասեց իր հայտարարության մեջ»,-ասաց նա, ավելացնելով, որ ժամանակն արդեն սպառված է:
Նա կասկածում էր, որ Թուրքիան որևէ քայլեր կանի հայ-թուրքական արձանագրությունների հետկանչը կանխելուն ուղղված:
«Եթե նման քայլեր չարվեն, ապա սառեցված արձանագրությունները համարվելու են առ ոչինչ: Դա կլինի նաև Թուրքիայի ապակառուցողական այս ողջ գործընթացի համարժեք պատասխանը: Միաժամանակ ամբողջ աշխարհին ի ցույց կդրվի, որ Հայաստանը հետևողական ու համբերատար իրականացրեց քայլեր, սակայն դիմացի կողմի ապակառուցողական պահվածքի պատճառով այս գործընթացը տապալվեց»,-ասաց դեկանի տեղակալը:
Ռ. Մելքոնյանի համոզմամբ, այս գործընթացից Հայաստանը միանշանակ դուրս է գալիս որպես շահող:
«Ըստ էության Հայաստանն ամրապնդեց իր դիրքը միջազգային ասպարեզում՝ որպես պատասխանատու գործընկեր: Դրա փոխարեն ի ցույց դրվեց Թուրքիայի հայտարարությունների ու գործողությունների հակադիր բնույթը: Ի ցույց դրվեց նաև այն, որ Հայաստանը կողմ է տարածաշրջանում լարվածության թուլացմանը քաղաքակիրթ մեթոդներով, ինչը փաստորեն ընդունելի չէ թուրքական կողմի համար»,-ասաց թուրքագետը:
Հարակից հրապարակումներ`
- Նախագահը կարող էր և ասել, որ արդեն հետ ենք վերցնում մեր ստորագրությունները. Մանոյան
- Շ. Քոչարյան. Ցյուրիխյան արձանագրությունները տապալվեցին, երբ Թուրքիան շեղվեց Եվրոպա գնալու համար որդեգրած ուղուց
- Դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը հայ-թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ. Նախագահ
- WikiLeaks-ից պարզվել է, որ Քլինթոնը հետևել է նաև հայ-թուրքական արձանագրությունների հայաստանյան արձագանքներին
- Նախագահ Սարգսյան. Արձանագրությունների հետկանչը քաղաքական ուղերձ էր (տեսանյութ)
- Թուրք մասնագետների մեկնաբանությունները հայ-թուրքական արձանագրությունների հետկանչի վերաբերյալ
- «Աժ-ից հայ-թուրքական արձանագրությունների հետ կանչելը պատահական չէր»
- Թուրքական լրատվամիջոցների արձագանքը հայ-թուրքական արձանագրությունների հետկանչին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին