Նախարարը՝ ֆրանսիացիներին. Հայաստանն ունի խաղողի երեք տեսակ, որոնք չեք գտնի այլ երկրներում
«Աշխարհը միշտ փնտրում է նոր գինիներ, Հայաստանն ունի խաղողի երեք տեսակ, որոնք չեք գտնի այլ երկրներում, դրանք են Արենին, Ոսկեհատը և Խնդողնին»,-ասել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հայ-ֆրանսիական համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած մի խումբ գործարարների հետ աշխատանքային նախաճաշի ժամանակ:
Նախարարը նշել է, որ մասնագետների գնահատմամբ՝ հայկական գինու զարգացման գրավականը հենց այդ սորտերի առաջմղումն է:
«Եթե գինին զարգացման նոր փուլում է գտնվում, ապա հայկական կոնյակն ավելի կայացած շուկա ունի»,-ներկայացրել է պաշտոնյան գործարարներին:
Նա նաև տեղեկացրել է, որ Գյուղատնտեսության նախարարությունը ստեղծել է Գինեգործության և խաղողագործության զարգացման հիմնադրամ, բացի այդ կան շատ սոմելյեներ, որոնք տարբեր երկրներում, մասնավորապես Ռուսաստանում տարածում են հայկական գինու բրենդը:
ԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, ֆրանսիացի գործարարները նշել են, որ իրենց զարմացրել է այն հանգամանքը, թե որքան շատ որակյալ գինի արտադրողներ են հայտնվել շուկայում վերջին տասը տարիների ընթացքում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան