Եկեք վատառողջ քննադատություններից վեր մնանք. Արամ Առաջին
«Ես իմ ասելիքն ասել եմ պատգամիս մեջ»,-«Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց Մեծի Տանն Կիլիկիո Արամ Առաջին Կաթողիկոսը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովում Ձեր ունեցած ելույթը մեծ արձագանք գտավ, նշեցիք, որ Հայաստանը պարպվում է, կարծում եք, որ Հայաստանը դատարակվելու առումով իշխանություններն այդքա՞ն էլ արդյունավետ քաղաքականություն չեն վարում:
Այնուհետև Արամ առաջինն ասաց. «Այսօր ի՞նչի օր է, անկախության օրն է, եկեք, բոլորս մեր մտածումները, զգացումները կենտրոնացնենք անկախության վրա և ամրացնենք մեր հայրենիքի անկախությունը»:
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի խոսքով, անկախությունը սրբազան արժեք է, յուրաքանչյուր հայի ձգտումն ու պարտավորությունն է:
«Մենք, ահավասիկ, ունեցանք ազատ, անկախ Հայաստան, բոլորս՝ հայրենաբնակ հայությունն ու Սփյուռքում: Այնպես անենք, որ մեր հայրենիքի անկախությունն ավելի հզորանա, ամրապնդվի:
Եկեք, հետևաբար, այս մանրուքներից, երբեմն վատառողջ քննադատություններից, միակողմանի մոտեցումներից վեր մնանք և բոլորս միասնաբար զանազան կերպերով աշխատենք հայրենիքի անկախության ամրապնդման համար»,- ասաց Արամ Առաջինը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին